Մայիսի 6-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ 33-ամյա Հակոբ Կ.-ի վարած «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան Սայաթ-Նովա պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Ռիմա Ս.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ:
Բաց մի թողեք
Աստղերին արգելվել է չափազանց բաց հանդերձանքով հանդես գալ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին. Լուսանկար
Ջրվեժի հյուրանոցային համալիրներից մեկի տարածքում ձողից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու դի
ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է