20/05/2025

Ալիևը ներկա չի լինի Մոսկվայի Հաղթանակի զորահանդեսին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա չի լինի Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի զորահանդեսին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Տեղեկություն ունենք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանի (Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին – խմբ.)»,- Life-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին ասել է Ուշակովը:

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ Մոսկվայում անցկացվելիք միջոցառումներին Ադրբեջանի նախագահի բացակայության պատճառը Բաքվում բացատրել են Իլհամ Ալիևի՝ Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին մասնակցելու անհրաժեշտությամբ: