Բարձրագույն պաշտոն զբաղեցնող ՔՊ-ականները զարմանահրաշ կենսագրություններ ունեն: Դրանք ուսումնասիրելիս ակնհայտ է, որ պաշտոն տալուց ոչ մասնագիտական կարողություններին են նայում, ոչ կրթությանը:
Կարևորը նվիրվածությունն է թիմին: Այդպիսի նվիրյալ ՔՊ-ականներից է Երևանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թեւոսյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նրան այս պաշտոնին է նշանակել 2024 թվականի հոկտեմբերին: Քաղաքապետարանի կայքում կարդում ենք Թեւոսյանի պաշտոնական կենսագրությունն ու հասկանում, թե ինչու Երևանում աղբահանություն չկա, ինչու են կոյուղաջրերը լցվում շենքերի նկուղներ, ինչու է նոր փռած ասֆալտը մատով քանդվում, ինչու են ամեն տեղ փոսեր, ինչու են անձրևների ժամանակ անգամ կենտրոնում են քաղաքային լողափներ առաջանում:
Այս ամենի համար պատասխանատու վարչության ղեկավարի կենսագրականն ավարտվում է 2013 թվականով, երբ նա ավարտել է Գերմանիայի Վուպերտալի Բերգիշե համալսարանը: Երևանի քաղաքապետարանի աղբահանույամբ զբաղվող վարչության պետի ԺՊ-ն այս մարդու կյանքում միակ աշխատատեղն է:
Այլ կերպ ասած, վերջին 10-12 տարում Թեւոսյանը ոչ մի տեղ չի աշխատել եւ միանգամից ստանձնել է մայրաքաղաքի համար կարևորագուն պաշտոններից մեկը: Այսպիսին է Նիկոլ Փաշինյանի կադրերի դարբնոցը:
Բաց մի թողեք
Ինչ է ասում Գլխավոր դատախազը՝ դատավորներին է վախեցնում
Վանաձորում թեժ է լինելու՝ արտահերթ ՏԻՄ ընտրություններ
Ինչ նպատակ է հետապնդում արծրունյան պրոպագանդան․ Դանիելյան