20/05/2025

Մանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան

Վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն մոտ օրերս կավարտի ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը և կուղարկի դատարան։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գործի առանցքում խախտված ընթացակարգեր, խիստ պահանջված անասուններ և… 300 հազար դոլար կանխիկ կաշառքն է «անհնազանդության» դիմաց։

Համաձայն ցուցմունքների՝ Աղազարյանը պատրաստակամ է եղել «օգնելու», որ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվեն մանր եղջերավոր անասուններ՝ շրջանցելով պետական վերահսկողության և օրենքի սահմանած քայլերը։ Բայց, ինչպես հասկանում ենք, պետության սահմանները հեշտ չեն բացվում նույնիսկ պատգամավորական մանդատով։

Այս գործով արդեն մի քանի մեղադրյալներ հայտնվել են դատարանի առջև:

Ի վերջո, պարզվում է, մանր եղջերավորները ավելի լայն ճանապարհ են անցնում` քան երբեմն խիղճն ու օրինականությունը»։