Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում դատավորների շրջանում ընդվզում է առաջացել նախկինների՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի գործերով։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Բանն այն է, որ դատավորները չեն կարողանում որոշումներ կայացնել, հատկապես՝ ՍԴ վերջին որոշումից հետո։ Հիշեցնենք․ օրեր առաջ ՍԴ-ն հաստատել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին» օրենքը՝ հստակեցնելով կիրառման սահմանները, ՍԴ-ն եզրահանգել է, որ օրենքի իմաստով՝ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի՝ պաշտոնն ստանձնելու պահից հետո, այսինքն, դատախազության արատավոր պրակտիկան, երբ ետ էին գնում 90-ականներ եւ մինչեւ նախկին պաշտոնյայի ծննդյան տարեդարձ ու անդրադառնում ամուսնական նվերներին, ենթակա չի լինելու ուսումնասիրության։ Այժմ դատավորները, կրակն ընկած, իրար մեջ քննարկում են՝ ինչ են անելու հարյուրավոր այդ գործերը, մի կողմից՝ օրենքն է, մյուս կողմից՝ դատախազությունը՝ իշխանության պատվերով։
Նշենք, որ նախկինների ապօրինի գույքով նախկինում զբաղվել է արդարադատության այժմյան նախարար Սրբուհի Գալյանը, երբ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն էր։
Բաց մի թողեք
Փաշինյանի նոր զիջումների մասին կիմանանք 2026 թ․ ընտրություններից հետո
Աշխատավարձ չեն տալիս, բուժանձնակազմը բոյկոտում է
7 տարվա ընթացքում ընդամենը 22 ապօրինի գույք են բռնագրավել, որից մեկը մատոռը խփած Ռեն Ռովեր