Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են Մարմարիկում մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր Փրկարար ծառայությունից և Ոստիկանությունից:
Անդրադառնալով երեխայի պապիկի հեռախոսահամարին ստացված զանգին, երբ երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել՝ ՆԳՆ մամուլի քարտուղարը նշեց, որ ճշտվել է ահազանգողի ինքնությունը. երեխայի կորելու դեպքի հետ զանգը որևէ առնչություն չունի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարմարիկ գետում փրկարարների ներգրավվածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։ Կիրառվել են անօդաչու սարքեր և փրկարար նավակներ, աշխատել են կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, մինչ օրս որոնումներ են իրականացնում ջրասուզակները:
Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի՝ 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մայիսի 7-ին Մարմարիկ գետի հոսքը մասամբ կանգնեցվել էր, հատուկ նավակներ ու սարքեր էին իջեցվել ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար: Գործողությունը, սակայն, արդյունք չէր տվել:
Մայիսի 9-ին փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն էր, նա դարձել է 2 տարեկան:
Բաց մի թողեք
Ինչ կապ ունի Խորխոռունու սպանության կազմակերպիչը Սամվել Բաբայանի հետ
Սեբեոս քահանա Ղալաչյանը թույլ չի տվել, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի. Լուսանկար
Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը վնասում է հայ ժողովրդի միասնությանը․ Շվեդիայի Հայ Ազգային միության փոխնախագահ