Կաննի կինոփառատոնի հյուրերին արգելել են ներկայանալ «մերկ» հանդերձանքով, գրում է Daily Mail-ը։
Նշվում է, որ վերջին տարիներին աստղերն ավելի ակտիվ են նշված միջոցառմանը իրենց մարմնի բարեմասնությունները ցուցադրելով մեծ ուշադրություն գրավելու հարցում։ Մայիսի 13-ին մեկնարկող կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ նախորդ տարիների փորձի արդյունքում իրենք ստիպված են եղել նոր դրես-կոդի կանոններ մտցնել։
«Պարկեշտության նկատառումներից ելնելով, մերկ ներկայանալն արգելված է կարմիր գորգի վրա կամ փառատոնի ցանկացած այլ վայրում: Սոցիալական ապահովության թիմերից կպահանջվի մերժել կարմիր գորգ մուտքը բոլոր նրանց, ովքեր չեն պահպանում այս կանոնները», – ասվում է հայտարարության մեջ:
Բաց մի թողեք
Պայթյուն գազալցակայանում․ «Mitsubishi» է պայթել Սևան-Երևան ճանապարհին, վիրավnր կա. Լուսանկար
Ինչ նիստ է եղել Տավուշում․ Մանրամասներ
«Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում. Լուսանկար