Շաբաթ-կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր կինը վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ «արշավանքն» իրականացրին դեպի Սյունիք՝ «Կրթվելը նորաձեւ է» ծրագրի շրջանակներում, որը, այլեւս կասկած չկա, նախընտրական քարոզարշավի մաս է կազմում:
«Հրապարակը» գրում է․ Սկզբում կինը նախաձեռնեց շարժումը, որ քարոզչություն չդիտվի, ապա կնոջ թիկունքում թաքնված ամուսինը ներգրավվեց:
Հիմա նա մասնակցում է գրեթե բոլոր հավաքներին, ելույթներ է ունենում, շոշափում է մարդկանց տրամադրությունները, փորձում է գահավիժած վարկանիշը բարձրացնել մինչեւ 26 թիվ: Մայիսի 10-ին ամուսինները Կապանում էին, 11-ին՝ Քաջարանում:
Կապանում հաջողվել էր տեղի ՔՊ-ական ակտիվի ջանքերով դահլիճ լցնել, Քաջարանում հավաքի կադրերից երեւում է, որ դահլիճն ամբողջությամբ չեն լցրել, եւ դեմքերի մի մասն էլ կրկնվում է․ Կապանից, շրջիկ կրկեսի սկզբունքով, տգետների դպրոցի ունկնդիրներն ուղեկցել էին իշխանական զույգին: Մ
ասնակիցների մեջ էլ նկատեցինք, որ շատ էին ԶՊՄԿ-ի աշխատակիցները, որոնց կոմբինատի ղեկավարության կողմից հրահանգվել էր Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի համար «մասսովկա» ապահովել:
Ընդ որում, նկատեցինք վերջերս կայացած գործադուլի մասնակիցներին, ԵՊՀ երկրաբանության եւ աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանին, որը միակ դեկանն է, որ ԵՊՀ-ում ընդունել է Աննա Հակոբյանին։
Բաց մի թողեք
Մոտեցող վտանգին անտարբեր Փաշինյանը դստեր հետ ժամանցային այց է կատարել
Իրանում մտահոգված չենք, ավելի մտահոգված ենք Հայաստանի համար, որը ներկա իշխանությունները էշի ականջում քնած են․ Իրանահայ
Կամակատա՞ր եք, գործակա՞լ, թե՞ խամաճիկ, ձեռք քաշեք այս ժողովրդից ու ձեռքներդ հեռու մեր սրբություններից