Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ և ավելի ամրացած գիտակցությամբ, որ երկու լարի վրա խաղալու իր ցանկությունը տապալված է:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նրա ներքին լարվածությունն ավելի է աճել, երբ արդեն Հայաստանում տեղեկություններ է ստացել սեփական կուսակցության վերնախավի շարքերում ջղաձգումների, լարվածության, ապագայի հետ կապված անվստահության վերաբերյալ, ինչպես նաև Ռուսաստանի հետ կապված որոշակի բիզնես շրջանակներում տարածվող տեղեկությունների մասին, որ վարչապետի մոսկովյան այցն անարդյունավետ է եղել։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, որպես սեփական շարքերում ապատիկ մթնոլորտի լիցքաթափման գործիք՝ որոշվել է կազմակերպել հերթական «մասկի շոուն», որի թիրախում են լինելու ընդդիմությանը հարող բիզնեսմենները:
Ըստ մեր զրուցակցի, կազմված է անձանց համապատասխան ցանկ, և ուժայիններին հանձնարարվել է մոտ օրերի ընթացքում այդ բիզնեսմեններին «փռել» ասֆալտին, ձերբակալել՝ ընդգծված նվաստացուցիչ ձևով, նկարահանել, տարածել «մասկի շոուն»՝ ապահովելու համար հանրային լայն արձագանք. ավելին, դրա համար որոշվել է ներգրավել իշխանությանը սպասարկող հնարավոր բոլոր հարթակները՝ հեռուստաընկերություններից, կայքերից և յութուբյան ալիքներից մինչև տիկտոկյան բազմաթիվ «օգտատերեր»:
Բաց մի թողեք
Մոտեցող վտանգին անտարբեր Փաշինյանը դստեր հետ ժամանցային այց է կատարել
Իրանում մտահոգված չենք, ավելի մտահոգված ենք Հայաստանի համար, որը ներկա իշխանությունները էշի ականջում քնած են․ Իրանահայ
Կամակատա՞ր եք, գործակա՞լ, թե՞ խամաճիկ, ձեռք քաշեք այս ժողովրդից ու ձեռքներդ հեռու մեր սրբություններից