Մայիսի 12-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժում գործող «Խնձորնոց» կոչվող հյուրանոցային համալիրի տարածքում կախված տղամարդու դի կա։
Պարզվել է, որ նշված հյուրանոցային համալիրի բակային հատվածում երկաթե ձողից կախված վիճակում ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են տղամարդու դի։
Նրանք պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Լևոն Դ.-ն է։ Վերջինիս կախված վիճակում հայտնաբերել է նշված հյուրանոցային համալիրի աշխատակիցը։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և նշված հյուրանոցային համալիր էր ժամանել իր վարած «Nissan Patrol» մակնիշի ավտոմեքենայով։
Բաց մի թողեք
Պայթյուն գազալցակայանում․ «Mitsubishi» է պայթել Սևան-Երևան ճանապարհին, վիրավnր կա. Լուսանկար
Ինչ նիստ է եղել Տավուշում․ Մանրամասներ
«Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում. Լուսանկար