ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կայացավ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի մի խումբ երիտասարդների հետ հանդիպումը, որոնք արձագանքել էին ինձ հետ հանդիպելու առաջարկիս։
ՀՀ Ազգային ժողովի այգում ազատ ձևաչափով հետաքրքիր քննարկում ծավալվեց, լսեցի երիտասարդներին հուզող հարցերը, ինչպես նաև տարբեր թեմաների վերաբերյալ նրանց մոտեցումները:
Անկաշկանդ մթնոլորտում կայացած զրույցի առանցքում էին խորհրդարանական դիվանագիտության սկզբունքները, արտաքին ու ներքին քաղաքական գործընթացները, երիտասարդությանը վերաբերող թեմաներն ու մասնակցիներին հետաքրքրող այլ հարցեր։
Հաշվի առնելով, որ հանդիպումներին մասնակցել ցանկացող երիտասարդները տարբեր վարչական շրջաններից էին, որոշել ենք այլևս չդնել վարչական շրջանների սահմանափակումներ և հաջորդ հանդիպումները կանցկացնենք ներառելով Երևանի բոլոր վարչական շրջանների երիտասարդներին։
Բաց մի թողեք
Քննարկել ենք ռազմական էսկալացիայի հնարավոր սցենարները, ունենք պլանավորում. Գրիգորյան
Ի՞նչ պետք է անի Հայաստանը Մերձավոր Արևելքում ներկայիս ծայրահեղ լարվածության իրավիճակում
Պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման, չպետք է վախենալ պատերազմից. Հովհաննիսյան