22/06/2025

Աննա Հակոբյանը կռիվ է գցել Շանթ դաշինքի տունը

Շանթ դաշինքի ակտիվը պարզաբանումներ է պահանջել իրենց թիմակից` Տաթեւի համայնքապետ Սամվել Լալայանից, որը նախօրեին չէր հերքել մեր տեղեկությունը, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին անձամբ հրավիրել է համայնք՝ «Կրթվելը նորաձեւ է»  արշավ անցկացնելու:

Այսօր Փաշինյանն ու տիկինը կմեկնեն Տաթեւ, բայց մինչ այդ տեղեկացանք, որ Շանթ դաշինքի հիմնադիրները երեկվանից Տաթեւում են, հնարավոր է՝  հայտարարություն տարածեն իրենց թիմակցի վերաբերյալ: