Թեպետ շաբաթներ առաջ հայտարարվեց, որ Երեւանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, եւ վերջին երկու չհամաձայնեցված դրույթների հետ կապված էլ արդեն կա պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանը շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին։
«Հրապարակը» գրում է․ Հիմա էլ ՀՀ զինանշանն են պահանջում փոխել, դրա վրայից հանել Արարատ լեռը։ Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը պատասխանել էր Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակցի հարցին եւ հայտարարել, որ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումը` Մինսկի խմբի լուծարման հարցով, խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ կարվի։
Ասել էր նաեւ, որ Հայաստանի Սահմանադրությունում որեւէ հարեւանի նկատմամբ չկան տարածքային պահանջներ, եւ խաղաղության պայմանագրի` երկրի հիմնական օրենքին համապատասխանության հարցը կարող է որոշել միայն տվյալ երկրի Սահմանադրական դատարանը, պայմանագրի ստորագրումից հետո։
Սակայն Բաքվից հնչեց արձագանք, որ Հայաստանի վարչապետը կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը։ «Նույնիսկ զինանշանը, որ հիշատակվում է Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարեւանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը։
Պայմանագրի համաձայնեցումից հետո սա երրորդ պահանջն է, որ առաջ են քաշում ադրբեջանցիները, նախորդ երկուսը Մինսկի խմբի լուծարումն էր եւ Սահմանադրությունը փոխելը։
Որոշ տեղեկություններով՝ Փաշինյանը պատրաստ է ամեն զիջման գնալ, միայն թե կորզի այդ թղթի կտորը՝ «խաղաղության պայմանագիր» անունով, որն իրականում խաղաղություն չի երաշխավորելու, բայց դառնալու է քարոզչական դրոշակ գալիք ընտրություններից առաջ։
Բաց մի թողեք
Վրացական կողմը մերժել է Պապոյանի խնդրանքը
Հայաստանը երբ դուրս կգա ՀԱՊԿ-ից
Մոտեցումները կարող են տարբեր լինել, եթե խոսում ենք ամերիկյան խաղերի մասին. Բադալյան