Մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Հակոբ Հակոբյան փողոցում գործող «Իզ իս թեքնոլոջի» գրասենյակի մոտից աշխատակիցը երեկ՝ ժամը 17։00-ի սահմաններում, վերցրել է գրասենյակին պատկանող «Tesla» մակնիշի ավտոմեքենան և փախուստի դիմել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ մայիսի 15-ին իրենց գրասենյակի աշխատակիցը՝ Տաջիկստանի քաղաքացի 28-ամյա Ռախմատուլլո Ռաջաբովը հափշտակել է գրասենյակին պատկանող իրեն վստահված «Tesla» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Ռ․Ռաջաբովին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Բաց մի թողեք
Մոտեցող վտանգին անտարբեր Փաշինյանը դստեր հետ ժամանցային այց է կատարել
Իրանում մտահոգված չենք, ավելի մտահոգված ենք Հայաստանի համար, որը ներկա իշխանությունները էշի ականջում քնած են․ Իրանահայ
Կամակատա՞ր եք, գործակա՞լ, թե՞ խամաճիկ, ձեռք քաշեք այս ժողովրդից ու ձեռքներդ հեռու մեր սրբություններից