Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշմամբ՝ Կենտրոն շրջանի Սարյան փողոց, 24 հասցեին հարակից գտնվող, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում տեղադրված մետաղական շինություններն ապամոնտաժվել են։
Քանդման աշխատանքների ժամանակ քաղաքացիներից մեկը, ճեղքելով ոստիկանական պատը, մտավ ներս և փորձեց բենզին լցնել ու այրել շինությունը։
ՆԳՆ-ից փոխանցեցին, որ ոստիկանները կանխել են քաղաքացու հրկիզման փորձը և նրան տեղափոխել համայնքային ոստիկանական բաժին։
Տիգրան Ավինյանն իր նախասիրությամբ է ընտրում, թե Երեւանում ապօրինի կառուցված որ շենքերն ապամոնտաժվեն։ Սարյան փողոցում ամեն քայլափոխի սնկի պես աճած կրպակներ եւ համայնքային հողի վրա կառուցված շինություններ կան, սակայն նրանց մի մասն անարգել գործում են, իսկ սրճարաններից մեկը որոշել էին քանդել։ Այսօր Ավինյանի հանձնարարությամբ հողին հավասարեցրեց Սարյան փողոցի «Կտուր» ռեստորանի կողքի սրճարանը։ Քանդման աշխատանքների ժամանակ, ըստ երեւույթին, տարածքի սեփականատերը, ճեղքելով ոստիկաններին՝ մտավ ներս եւ փորձեց բենզին լցնել ու այրել շինությունը։ Նույն պահին ոստիկանները ձերբակալեցին նրան եւ բերման ենթարկեցին։
Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ սեփականատերը նախապես զգուշացվել է, որ քանդվելու է, քանի որ շինությունը կառուցվել է համայնքային հողի վրա։ Տարածքն ապամոնտաժվեց՝ գույքի հետ միասին, ըստ քաղաքապետարանի աշխատակցի՝ սեփականատերը զգուշացումից հետո էլ գույքը դուրս չի հանել։
«Տարածքը օգտագործողները դիմել են, որ օրինականացնեն՝ մերժվել են։ Իրենց բազմիցս իրազեկվել է՝ ապամոնտաժել, չի արվել, ուստի Երեւանի քաղաքապետի որոշումով մենք դա իրականացրինք»,-ասաց քաղաքապետարանի աշխատակիցը։
Ապամոնտաժված տարածքի կողքին կա նաեւ վուլկանիզացման կետ, որի պատը քանդվել է՝ կողքի շինությունը քանդելու հետեւանքով։ Վուլկանիզացման կետն անզեն աչքով էլ պարզ է, որ կառուցված է համայնքային հողի վրա, եւ տրամաբանությունը հուշում է, որ սա էլ պետք է քանդվեր, սակայն այդ մասով քաղաքապետարանը որոշում դեռեւս չունի։
Բաց մի թողեք
Ինչ կապ ունի Խորխոռունու սպանության կազմակերպիչը Սամվել Բաբայանի հետ
Փաշինյանի իշխանությունն ուզում է արցախցիներից խլել Արցախի ներկայացուցչության շենքը
Սեբեոս քահանա Ղալաչյանը թույլ չի տվել, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի. Լուսանկար