ՔՊ վարչությունում որոշվել է մարզեր գործուղել տարբեր ՔՊ-ականների, ովքեր հանրության շրջանում հեղինակություն ունեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ականները պետք է հանդիպումներ ունենան մարզերի բնակիչների հետ, այնուհետև Նիկոլ Փաշինյանին ներկայացնեն, թե ինչ տրամադրություններ կան իրենց կուսակցության վերաբերյալ, արդյոք 2026 թվականին շանս ունեն ընտրվելու:
Այդ «առաքելությունն» անձամբ վստահված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Մանավազյանին, Վահագն Ալեքսանյանին ու տվյալ մարզի մի պատգամավորի, որը պետք է շրջի նրանց հետ, եթե, իհարկե, հեղինակություն ունի:
Ըստ ՔՊ-ամերձ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը իր ամենավստահելի մարդկանցից մեկից՝ պատգամավոր Արուսյակ Մանավազյանից, պահանջել է ռեալ պատկեր ներկայացնել, և առաջիկա շաբաթներին ՔՊ-ականները մարզային այցերի են գնալու:
Փաշինյանը ևս շրջելու է մարզերում, բայց Կառավարության ներկայացուցիչների հետ․ առաջիկայում նախատեսված է այց Շիրակի մարզում»։
Բաց մի թողեք
ՆԳՆ-ի ապօրինությունները շարունակվում են՝ տարված մեքենաները դեռևս դուրս չեն բերվել տուգանային հրապարակից
#Ուղիղ. Մայր Աթոռ՝ պատարագ․ Կաթողիկե սբ․ Էջմիածնի տոնն է ու հավաք՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու
Փաշինյանն այդ քայլով կենտրոնացված կառավարման համակարգը շուռ կտա և կանցնենք նորից Սովետի. Բոստանջյան