Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) մեկ շաբաթ առաջ վարույթ էր հարուցել Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ:
Վարույթի հիմք է հանդիսացել միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Ուշադրության կենտրոնում են հետևյալ դրվագները․ «Համբալ» արտահայտությունը, «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը, «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը։
Ազգային ժողովի ամբիոնից նման արտահայտություններ անելուց եւ պատասխանատվություն չկրելուց հետո, Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական շոկային գրառումն է արել՝ հայհոյախառն արտահայտություններով․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»,- գրել է նա։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս գրառման վերաբերյալ վարույթ կհարուցի՞, հարցրեցինք ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյանին: Նա անդրադարձավ այս հարցին․ «Մեզ մոտ մեդիամոնիթորինգի արդյունքում է դեպքերը գալիս հանձնաժողովի քննությանը, դեռ մոնիթորինգի փուլում է, երբ հանձնաժողովը կունենա որոշում, չեմ կարող ձեզ ասել՝ վարույթ կհարուցվի, թե չի հարուցվի, դրա վերաբերյալ կտեղեկանաք»։
Բաց մի թողեք
Բնակարաններ, ավտոմեքենաներ, հանգստի համար՝ միլիոնավոր դրամներ. Լևոն և Սիրուշո Քոչարյանների հայտարարագիրը
#Ուղիղ. Մայր Աթոռ՝ պատարագ․ Կաթողիկե սբ․ Էջմիածնի տոնն է ու հավաք՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն