24/06/2025

Դատավորների մոտ «թքած ունեմ» տրամադրություններ են

Հունիսի 6-ին Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, որի օրակարգում մեկ հարց է՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի համալրումը։

«Հրապարակ» թերթը գրել է․ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ամենահավանական թեկնածուն Արման Թովմասյանն է, որի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն պատրաստվում է կրկին առաջադրվել։

Սակայն դատավորների մոտ «թքած ունեմ» տրամադրություններ են՝ տասնյակ դատավորներ չեն պատրաստվում մասնակցել ժողովին, եւ խնդիրը ոչ թե օրակարգի հետ է կապված, այլ՝ դատական իշխանության նկատմամբ գործադիրի վերաբերմունքի։

Փորձում են միասնական բոյկոտ անել, բայց չեն կարծում, թե կստացվի, քանի որ Հայաստանում 310 դատավոր կա։ Իշխանությունը ցանկության դեպքում կապահովի քվորում:

Թեեւ մի քանի անգամ ընդհանուր ժողովները չեն կայացել` քվորումի բացակայության պատճառով: