Այս օրերին հանրությունը կանխատեսելիորեն չափազանց ակտիվ արձագանքում է Նիկոլ Փաշինյանի ու նրան առնչակցվող անձանց կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ նոր հարձակումներին:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ամենատարբեր նահատականներ, հակադարձումներ, շատ մեղմ ասած՝ կոշտ արտահայտություններ են հնչում ինչպես առանձին անհատների, հոգևորականների, այնպես էլ քաղաքական, հասարակական շրջանակների կողմից:
Բայց, բացի բարոյական, քաղաքական և այլ գնահատականներից, կան տեսակետներ, որ Եկեղեցու դեմ այս հարձակումները պետք է քրեաիրավական շարունակություն ստանան: Օրինակ՝ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» այստեղ տեսնում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն, քանի որ պետությունից Եկեղեցու անջատ կարգավիճակը ՀՀ Սահմանադրական կարգի հիմունքներից մեկն է:
Նաև «Հայաքվե» միավորումն է տեսնում սահմանադրական հիմունքների ոտնահարում մի քանի կետերով: Ընդ որում, մատնաշված բոլոր այդ խախտումները քրեորեն պատժելի արարքներ են: Այսինքն, եթե հրապարակայնորեն կատարվում է առերևույթ խախտում, ապա երկրի իրավապահ համակարգը պետք է արձագանքի, առնվազն՝ քննություն սկսի:
Ի լրումն, Փաշինյանի ընտանիքի անդամի կողմից հնչեցվել են մանկապղծության մասին ծանրագույն մեղադրանքներ, որոնք ևս ենթադրում են քրեաիրավական գնահատական և կոնկրետ շարունակություն: Բայց այդ մասով էլ առայժմ ձայնծպտուն չկա պատկան մարմինների կողմից:
Իհարկե, միամտություն կլիներ կարծել, որ թեկուզ ձևականորեն անկախ համարվող կառույցները իրենց նախաձեռնությամբ ինչ-որ քննություն կսկսեն հենց նշված ակնհայտ հիմքերով: Ուստի, կան կարծիքներ ու ոչ միայն կարծիքներ, որ արձանագրված հոռի երևույթը իրավական առումով դիտարկող հասարակական շրջանակները կարող են իրենք նախաձեռնել, դիմել պատկան մարմիններին, որպեսզի հարցը նման շարունակություն ստանա:
Օրինակ՝ ինչպես տեղեկացրեց «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, միավորումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազությանը:
Երեկ «Փաստը» դիմեց գլխավոր դատախազություն՝ փորձելով պարզել, թե ինչ ընթացք է տրվել այդ հաղորդմանը: Դատախազությունից խնդրեցին գրավոր հարցում, որն ուղարկել ենք, և պատասխանն ստանալուն պես կներկայացնենք:
Բաց մի թողեք
«Ակադեմիական քաղաքը» չկա, սակայն աշխատողներն աշխատավարձ ու պարգևատրում են ստացել
Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում
Իրանցիների մեծ հոսք կա Հայաստան, Մեղրիում արդեն նրանց տեղավորելու խնդիր կա՝ հյուրանոցները լիքն են