ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպը, որը քննարկումների առիթ էր դարձել հանրային և մեդիա դաշտում, ստացել է պաշտոնական գնահատական։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է եզրակացություն, որտեղ անդրադարձել է դեպքի մանրամասներին և գնահատել նախարարի վարքագիծը։
Ըստ հանձնաժողովի՝ նախարարի՝ «անդաստիարակ», «անշնորհք», «ոչ արհեստավարժ», «սուս մնա», «ամոթ Ձեզ», «չափն անցնել» արտահայտությունները չունեն բացահայտ վիրավորական բնույթ։ Դրանք, ըստ եզրակացության, հանդիսանում են մեղմ հանդիմանություն կամ նախատինք, որոնք ուղղված են եղել ոչ թե լրագրողների անհատական արժանապատվությանը, այլ՝ նրանց գործողությունների կամ խոսքի գնահատմանը։
Հանձնաժողովը նաև ընդգծել է, որ Արարատ Միրզոյանի արձագանքը համարժեք է եղել իրավիճակին՝ հաշվի առնելով տվյալ պահին առկա հասարակական լարվածությունը, որն պայմանավորված էր հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների շուրջ զարգացումներով։ Բացի այդ, ըստ եզրակացության, միջադեպի պահին հնչած լրագրողի հարցը կամ ռեպլիկը դիտարկվել է սադրիչ, քաղաքական բնույթի հայտարարություն, ինչը ևս կարող էր ազդել արտգործնախարարի արձագանքի տոնայնության վրա։
Հանձնաժողովը մասնավորապես նշել է․ «Անձնական բնույթի վիրավորանք չպարունակող, մեղմ հանդիմանական և նախատական քննադատությունը, որը բխում է իրավիճակի համատեքստից և համապատասխանում է լրագրողի պահվածքին, չի կարող որակվել որպես անհարգալից վերաբերմունք»։
Բաց մի թողեք
«Ակադեմիական քաղաքը» չկա, սակայն աշխատողներն աշխատավարձ ու պարգևատրում են ստացել
Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում
Իրանցիների մեծ հոսք կա Հայաստան, Մեղրիում արդեն նրանց տեղավորելու խնդիր կա՝ հյուրանոցները լիքն են