Հակակոռուպցիոն կոմիտեում դատավոր Արտուշ Գաբրիելյանի կաշառքի գործով կա անջատված մաս, ու քննությունը շարունակվում է։ Դատելով իրավիճակից՝ դատավորին կաշառք տալու գործով այլ անձինք կան ներգրավված, որոնց բացահայտելու համար Հակակոռուպցիոն կոմիտեում քննությունը շարունակվում է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։
Մասնավորապես, պարզվել է, որ Գ. Խ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս վարույթում գտնվող քրեական գործով արհեստական հիմքերի ստեղծմամբ Զ.Ս.-ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու, եւ որոշումը սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկելու եղանակով՝ դատաքննությունն անհարկի ձգձգելու, եւ արդյունքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետները լրանալու հիմքով՝ մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ»։
Հիմք ընդունելով Գլխավոր դատախազության 2025 թվականի հունիսի 2-ի թիվ 03/12.9/11953-25 գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Արձանագրել, որ լիազորությունները կասեցված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ դատավորի պաշտոնի տեղը 2025 թվականի հունիսի 3-ից համարվում է թափուր։
2․ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում առկա չէ համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավոր՝ արձանագրել, որ 2025 թվականի հունիսի 3-ից՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում առկա է դատավորի պաշտոնի 1 (մեկ) թափուր տեղ:
Բաց մի թողեք
Մանրամասներ Գյումրու կրակոցներից, ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդին
Շատ մեծ սեպ է խրվում հայաստանցիների եւ աշխարհի մնացյալ հայերի միջեւ․ Մխիթարյան․ Լուսանկար
Տաշիր պիցցայի մասնաճյուղերը փակող Տիգրան Պետրոսյանը հասավ իր երազանքին՝ նշանակվեց ՍԱՏՄ ղեկավար․ Լուսանկար