44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստացել է հրապարակել այս տարվա սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի 5-րդ տարելիցի օրը, դեռեւս չի հասել իրավապահ կառույցներին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեպետ Քոչարյանը հրապարակավ խոստացել էր, որ զեկույցը մինչեւ հրապարակելն ուղարկելու է Գլխավոր դատախազություն, ԱԱԾ, ՊՆ եւ այլ կառույցներ՝ նախ ծանոթանալու, ապաեւ՝ պետական գաղտնի տեղեկատվության մասին խորհրդատվության համար, որպեսզի որոշեն՝ որ մասն է հրապարակվելու, որը՝ գաղտնի թողնելու։
Գրել էինք, որ Անդրանիկ Քոչարյանն անգամ հանձնաժողովի անդամներին թույլ չի տալիս ծանոթանալ զեկույցին, ասում են՝ կասկածներ ունի, որ ինֆորմացիոն արտահոսքեր կլինեն, եւ որոշ «հանցագործներ» իրենց գլխի ճարը կտեսնեն։ Զեկույցը, իրականում, գաղտնի են պահում՝ նախընտրական շրջանում դրոշակ դարձնելու նպատակով։
Բաց մի թողեք
«Ակադեմիական քաղաքը» չկա, սակայն աշխատողներն աշխատավարձ ու պարգևատրում են ստացել
Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում
Իրանցիների մեծ հոսք կա Հայաստան, Մեղրիում արդեն նրանց տեղավորելու խնդիր կա՝ հյուրանոցները լիքն են