24/06/2025

ՔՊ վարչության նիստում պաշտոն են բաժանել, ովքեր են թեկնածուները

Հունիսի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։

Արարատ ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Հովհաննես Ավետիսյանի, Նորք Մարաշ ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում՝ Միքայել Օհանյանի, Սևանի ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում՝ Արթուր Լալազարյանի, Ծաղկաձոր ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում՝ Նարեկ Հարությունյանի թեկնածությունը։

Քննարկվել են հանրային կարևորություն ունեցող և կուսակցական բնույթի հարցեր։