Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մայիսի վերջին դիմել է Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։
«Հրապարակը» գրում է․ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները կցկտուր տեղեկություններ ունեին Բաբայանի դիմումի վերաբերյալ, միայն նշեցին, որ այն վերաբերում է որոշ անձանց եւ 98-ի դեկտեմբերի 10-ին 7 կրակոցով սպանված պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու գործին։
Քննչական կոմիտեից հաստատեցին հաղորդման վերաբերյալ մեր տեղեկությունը՝ այլ մանրամասներ չներկայացնելով․ «Ստացել ենք հաղորդումը, իրականացնում ենք վարույթային գործողություններ»։
Նշենք, որ ՔԿ-ում այժմ ինտենսիվությամբ քննվում է Բաբայանի ներկայացրած մեկ այլ հաղորդման վրա հարուցված քրեական գործ եւս՝ 2023-ի սեպտեմբերին ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնեական անփութության ու զենք-զինամթերքը հակառակորդին հանձնելու վերաբերյալ։ Այս գործով հարցաքննվում է ե՛ւ Սամվել Բաբայանը, ե՛ւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Բաց մի թողեք
«Ակադեմիական քաղաքը» չկա, սակայն աշխատողներն աշխատավարձ ու պարգևատրում են ստացել
Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում
Իրանցիների մեծ հոսք կա Հայաստան, Մեղրիում արդեն նրանց տեղավորելու խնդիր կա՝ հյուրանոցները լիքն են