«Առաջին հայկական ճակատ» շարժումը (ՖԱՖ) տարվա սկզբին տարածել էր հայտարարություն, որով պահանջում էր ՀՖՖ ղեկավարության հրաժարականը՝ հիմնավորելով նրանով, որ հայկական ֆուտբոլի զարգացման հարցում հիմնովին ձախողվել են։
Հայտարարության մեջ նաեւ նշվում էր, որ ֆան-շարժումները վերսկսելու են ակցիաները Հայաստանի Պրեմիեր լիգայի, Հայաստանի գավաթի եւ այլ խաղերի ընթացքում, ընդհուպ մինչեւ հանդիպումների չեղարկում այնքան ժամանակ, մինչեւ որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հրաժարական տա։
Մարտի 1-ին՝ «Փյունիկ»-«Արարատ Արմենիա» խաղի ժամանակ, ՖԱՖ-ի անդամները բոյկոտեցին հանդիպումը՝ խաղի մեկնարկից 4 րոպե անց ներխուժելով դաշտ, պատ կազմելով եւ խափանելով խաղը։ Քաշքշուկներից հետո կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ՖԱՖ 9 անդամի, որոնց հետո ազատ արձակեցին, բայց քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։
Առաջին հայկական ճակատի՝ FAF-ի երկրպագուների միավորման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով իրենց պայքարին եւ հարցին, թե իրենց պահանջը՝ Արմեն Մելիքբեկյանի հեռացումը, դեռ օրակարգո՞ւմ է, ասաց․ «Այս շրջանում ֆուտբոլի առաջնությունը վերջացել է, մենք անդամագրություն ենք անում, հավաքատեղին ենք նորոգում, վերադասավորվում ենք, կոպիտ ասած։ Ակցիաները կմեկնարկեն, երբ խաղերը մեկնարկեն․ կարող է դա լինել փողոցային կամ վիրտուալ ինչ-որ բան։ Ամառը հիմնականում չի լինում ֆուտբոլ, սովորաբար մեկնարկում է օգոտոսի կեսերին»։ Իսկ քրեական գործն անհասկանալի վիճակում է՝ օդում կախված․ «Մինչ այսօր հեռախոսները չեն տվել, հեռախոսների վերծանման գործընթաց է գնում։ Առգրավված են նաեւ անձնական իրերը, այդ թվում՝ դրամապանակ, գումարներ»։ Քննչական կոմիտեից ՖԱՖ-ի տղաների անձնական իրերը պահելու վերաբերյալ մեզ հայտնեցին․ «Գումար չկա չվերադարձված, իսկ հեռախոսները պետք են դեռ վարույթի շրջանակներում»։
Բաց մի թողեք
Մանրամասներ Գյումրու կրակոցներից, ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդին
Շատ մեծ սեպ է խրվում հայաստանցիների եւ աշխարհի մնացյալ հայերի միջեւ․ Մխիթարյան․ Լուսանկար
Տաշիր պիցցայի մասնաճյուղերը փակող Տիգրան Պետրոսյանը հասավ իր երազանքին՝ նշանակվեց ՍԱՏՄ ղեկավար․ Լուսանկար