«Երկուշաբթի օրը՝ հունիսի 9-ին, կմեկնարկեն Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ օրը ԱԺ է գալու պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, որը պետք է ներկայացնի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Տեղեկացանք նաև, որ այդ օրը զեկույցներ կներկայացնեն ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Ի դեպ, այդ օրը խորհրդարան պետք է ներկայանա նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մենք տեղեկացանք, որ Կառավարության մյուս գերատեսչության ղեկավարները մինչև հունիսի 11-ը կավարտեն բյուջեի կատարման հաշվետվությունները ներկայացնելը:
Արդեն հունիսի 17-ի ԱԺ հերթական նիստում Կառավարության անդամները, որոնց կլիազորի ՀՀ վարչապետը, կներկայացնեն հաշվետվությունը խորհրդարանի ամբիոնից: Առաջինը ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։
Բաց մի թողեք
«Ակադեմիական քաղաքը» չկա, սակայն աշխատողներն աշխատավարձ ու պարգևատրում են ստացել
Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում
Իրանցիների մեծ հոսք կա Հայաստան, Մեղրիում արդեն նրանց տեղավորելու խնդիր կա՝ հյուրանոցները լիքն են