Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի մրցակից, 2021 թվականին ՔՊ կուսակցության համայնքապետի թեկնածու Վլադիմիր Աբունցն այն մարդկանցից է, որի կյանքի որակը 2018-ի իշխանափոխությունից հետո կտրուկ փոխվել է:
«Հրապարակ» թերթը գրել է․ Մինչեւ 2018-ը նա Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը հասարակ մաքսավոր էր աշխատում` բեռների զննման մաքսային տեսուչ էր, թեեւ մաքսային համակարգում է 98-ից, բայց ամենաբարձրը եղել է մաքսատան բացթողնման բաժնի պետի պաշտոնը: 2019-ին նոր իշխանությունը նրան նշանակեց Մեղրիի մաքսակետի պետ, որը մաքսայինի ամենաեկամտաբեր պաշտոններից է համարվում:
Չնայած 2021-ին ՔՊ-ի թեկնածուն չարդարացրեց իր կուսակիցների հույսերը` պարտվեց Առուշ Առուշանյանին, բայց այսօր կրկին բարձր պաշտոն է զբաղեցնում․ ՊԵԿ հետաքննության եւ օպերհետախուզության վարչության բաժնի պետի տեղակալն է եւ ՊԵԿ համակարգում աշխատանքի է տեղավորել նաեւ իր կնոջը՝ Նաիրա Աբունցին, որը ժամանակին Գորիսի քաղաքապետարանի շարքային աշխատող էր, իսկ այժմ Հարկ վճարողների սպասարկման թիվ 1 բաժնում գլխավոր հարկային տեսուչ է:
Վլադիմիր Աբունցի որդին էլ՝ Սեւակ Աբունցը, «3 Դ Քրաֆտ» կառուցապատող ընկերության մատակարարման բաժնի ղեկավարն է:
Բաց մի թողեք
ՆԳՆ-ի ապօրինությունները շարունակվում են՝ տարված մեքենաները դեռևս դուրս չեն բերվել տուգանային հրապարակից
#Ուղիղ. Մայր Աթոռ՝ պատարագ․ Կաթողիկե սբ․ Էջմիածնի տոնն է ու հավաք՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու
Փաշինյանն այդ քայլով կենտրոնացված կառավարման համակարգը շուռ կտա և կանցնենք նորից Սովետի. Բոստանջյան