Մի պահ եկեք պատկերացնենք, որ Աշոտ Փաշինյանը կամ Շուշան Փաշինյանը թուրքերի մոտ գերի են, այդ իսկ պատճառով Փաշինյանը ստիպված կատարում է թշնամու ամեն մի պահանջ և ոչ մի դեպքում իրավունք չունի հրաժարական տալու՝ հեռանալու:
Հրապարակ թերթը գրել է․ Եթե իրավիճակին նայենք այն տեսանկյունից, որ նման ծանր վիճակում է հայրը, ում երեխաները գերի են, շատ բան միանգամից հասկանալի կդառնա: Օրինակ, բոլորս գիտենք, թե ինչքան ցածր է Փաշինյանի վարկանիշը և ինչ անհեռատես վարքագիծ է նա դրսևորում մեծաքանակ հետևորդ ունեցող կառույցները թիրախավորելով: Պարզ է չէ՞, որ եկեղեցու ոչ մի նորմալ հետևորդ այս արշավից հետո էլ իրեն չի ընտրելու: Կամ` ինչ ջանասիրությամբ է հարգանք վայելող մարդկանց վիրավորում, պարզ է չէ՞, որ Լևոն Տեր-Պետրոսյանն` այսօրվա գրառումից հետո իրեն հարգող և լսող բոլոր մարդկանց ասելու է էդ ազգակործան պատուհասին ձայն չտաք:
Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում իրեն ատողների քանակն օր օրի ավելացնելու համար, բայց դրանով էլ չի սահմանափակվում. զարմանալի հաջողությամբ կարողանում է երբեմնի թշնամիներին բարիշացնել իրար հետ` միավորել մի ընդհանուր օրակարգի շուրջ և այդ օրակարգն իրենից մեկ օր շուտ ազատվելն է:
Երկարատև թշնամանք ունեցող Տեր-Պետրոսյանը և Վեհափառ հայրապետն են հանդիպում, բազմամյա թաքուն մրցակիցներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանն են փորձում համախմբվել: Հիմա հարց` ո՞ր մի նորմալ քաղաքական գործիչն իր հակառակորդներին դիտմամբ այսպես կհամախմբեր ու կմիավորեր: Ակնհայտ է, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ բոլորը իր դեմ աշխատեն ու իրեն թույլ չտան վերընտրվել:
Եթե մի պահ ենթադրենք, որ նա թշնամու ձեռքում պատանդ է, ապա նրա բոլոր քայլերը տրամաբանական և հասկանալի են դառնում: Աստծուց կրա՞կ եք ուզում` է՞լ ինչ անի, որ իրեն չընտրեն, որ ինքը ազատվի այդ գերությունից: Մտեք մարդու դրության մեջ, վերջապես:
Բաց մի թողեք
«Ակադեմիական քաղաքը» չկա, սակայն աշխատողներն աշխատավարձ ու պարգևատրում են ստացել
Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում
Իրանցիների մեծ հոսք կա Հայաստան, Մեղրիում արդեն նրանց տեղավորելու խնդիր կա՝ հյուրանոցները լիքն են