Դեռևս անցած տարեսկզբին գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ինչ-որ «շարժումներ» ձևավորել, ակցիաներ ու հանրահավաքներ իրականացնել՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի, իսկ ավելի կոնկրետ՝ ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նման մտադրություն նա ունեցել է նաև նախկինում: Բայց այն ժամանակ նա խուսափեց գնալ այդ ճանապարհով՝ վախենալով հայ ժողովրդի բուռն հակազդեցությունից ու բախումներից:
Մեր ունեցած տեղեկություններով, Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի ու քպական իշխանության հայտարարած պատերազմի շրջանակներում հնարավոր տարբերակ է դիտարկվում «ժողովրդին ոտքի հանելը»:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը կարող է փորձել հասնել Վեհափառի հեռացման՝ դարձյալ օգտագործելով «հանուն ժողովրդի» կեղծ թեզն ու փողոց հանելով իր փոքրաթիվ կողմնակիցներին: Պատահական չէր նախօրեի նրա գրառումը, թե «Եկեղեցին պատկանում է ժողովրդին, Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին»:
Ավելին, երեկ նա այսպիսի վտանգավոր գրառում է արել. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»:
Սա շատերն են գնահատում որպես ինքնին սադրանքներ հրահրելու կոչ ու նախաձեռնություն:
Սակայն հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը չնչին վարկանիշ ունի, իսկ հասարակության գերակշիռ մեծամասնությունը վստահ է, որ ոչ թե Կաթողիկոսը «պետք է ազատի Վեհարանը», այլ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության շենքը, ապա նման սադրանքները կարող են չափազանց լուրջ, նույնիսկ համահայկական ընդվզման պատճառ դառնալ՝ իր ծանր հետևանքներով:
Ուստի, դժվար է ասել՝ Հայ առաքելական եկեղեցուն հայտարարված պատերազմի շրջանակներում կգնա՞ Նիկոլ Փաշինյանը բախման՝ հանուն իր շահերի, թե՞, ամեն դեպքում, կզգուշանա:
Բաց մի թողեք
«Ակադեմիական քաղաքը» չկա, սակայն աշխատողներն աշխատավարձ ու պարգևատրում են ստացել
Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում
Իրանցիների մեծ հոսք կա Հայաստան, Մեղրիում արդեն նրանց տեղավորելու խնդիր կա՝ հյուրանոցները լիքն են