Նախկին խմբագիր Փաշինյանն այնքան է սահմանափակել մեր` հարկատուներիս հաշվին գործող Հանրային հեռուստաընկերության ազատությունը, որ արդեն մի քանի տարի է՝ Հ1-ից հարկ չեն համարում պետության թիվ մեկ քաղաքական մարմնի` ԱԺ-ի աշխատանքները լուսաբանելու համար լրագրող ուղարկել խորհրդարան:
«Հրապարակ» գրում է․ Այդ գործն անում են Հ1-ի օպերատորն ու տեխնիկական աշխատակիցը: Հանրայինի ղեկավարությունը, ըստ ամենայնի, ԱԺ-ում լրագրողական աշխատանքն անիմաստ է համարում եւ օպերատորին ու տեխնիկական աշխատողին ուղարկում է միայն կադրեր բերելու, մնացածն իրենք են անում` կառավարությունից ստացված հրահանգներին համապատասխան։
Ի դեպ, շաբաթներ առաջ, երբ խորհրդարանում բյուջեն էր քննարկվում, Փաշինյանը, դուրս գալով նիստերի դահլիճից, ցանկություն է հայտնել լրագրողներին ճեպազրույց տալու եւ միջանցքում նկատելով Հ1-ի օպերատորին ու տեխնիկին, ասել է` արի հարց տուր, ես պատասխանեմ:
Շփոթահար աշխատակիցն ասել է` ինքը չի կարող հարց տալ, ընդամենը տեխնիկական աշխատող է։
Բաց մի թողեք
«Ակադեմիական քաղաքը» չկա, սակայն աշխատողներն աշխատավարձ ու պարգևատրում են ստացել
Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում
Իրանցիների մեծ հոսք կա Հայաստան, Մեղրիում արդեն նրանց տեղավորելու խնդիր կա՝ հյուրանոցները լիքն են