Օրաթերթի ձեռքի տակ են հայտնվել տվյալներ առաջիկա նոր տարածքային զիջումների մասին:
Ըստ Հրապարակ թերթի տնօրինած տեղեկատվության, ՀՀ անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւի միջեւ սահմանազատման հարցերի շուրջ ընթացել են բանակցություններ եւ կողմերը եկել են համաձայնության, թե ինչպես է գծվելու Հայաստան-Ադրբեջան սահմանային գիծը:
Ընդ որում, սահմանազատման հարցերի հանձնաժողովն այդ բանակցություններին չի մասնակցել եւ Մհեր Գրիգորյանն այդ պայմանավորվածություններին մասնակից չէ:
Ըստ մեր ձեռքում հայտնված քարտեզների, Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին է զիջելու եւս 180 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ ստանալու է ընդամենը 25 քառակուսի կիլոմետր: Ամբողջ սահմանի երկայնքով ադերբեջանական սահմանը տեղ-տեղ առաջ է գալու, որոշ հատվածներում դրանք ուղղակի լեզվակներ են, որ խրվելու են ՀՀ տարածքից ներս:
Մեր աղբյուրն ասում է, որ սահմանազատման նախագիծը, որի հիմքում դրվել են ադրբեջանական կողմից տրամադրած քարտեզներ, գրեթե ամբողջությամբ պատրաստ է: Ըստ էության, սահմանազատվել է հսկայական սահմանային գիծ` Տավուշից մինչեւ Սյունիք եւ բոլոր հատվածներում մենք կորցնում ենք, ադրբեջանցիները` ձեռք են բերում:
Ի դեպ, անկլավների եւ էքսկլավների հարցն այս անգամ չեն քննարկել, թողնվել է հաջորդ փուլում լուծման:
Հրապարակում ենք այդ քարտեզներից մեկը` Տավուշում հետագա սահմանազատման վերաբերյալ, որտեղ, ինչպես հիշում ենք, Նիկոլ Փաշինյանը, Կիրանցից տարածքներ տալուց, հայտարարում էր, որ մենք ստանալիք ունենք Ադրբեջանից: Ի դեպ, մեզ տրամադրված քարտեզներում, իսկապես, ամենամեծ կտորը ստանում ենք Տավուշում:
Մյուս բոլոր հատվածներում` Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի` շատ ավելի ողբալի է իրավիճակը:
Հաջորդ հատվածները կներկայացնենք առաջիկայում:
Քարտեզի վրա դեղինով մեզ հանձնվող հատվածներն են, իսկ մանուշակագույնով` մեր հանձնելիքը:
Բաց մի թողեք
Փաշինյանի իշխանությունն ուզում է արցախցիներից խլել Արցախի ներկայացուցչության շենքը
Վրացական կողմը մերժել է Պապոյանի խնդրանքը
Հայաստանը երբ դուրս կգա ՀԱՊԿ-ից