Թեպետ գիշերվանից Իսրայելի ավիացան սկսել է հարվածներ հասցնել Թեհրանին, սակայն Հայաստանի կյանքում վտանգավոր անդորր է։ Առավոտյան Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով այսօր մեկնել է Չեխիայի Հանրապետություն՝ «GLOBSEC 2025» ֆորումին մասնակցելու նպատակով:
Հրապարակ թերթը գրել է․ «Վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես կգա՝ «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը» տեղեկացնում են փաշինյանի աշխատակազմից։
Մոտեցող աղետի՝ Իրանում սկսված պատերազմ պայմաններում ,երբ Հայաստանի միակ բնական դաշնակիցը Իրանն է եւ նրա թուլացման դեպքում, բնականաբար Ադրբեջան-Թուրքիա տանդեմը Հայաստանի հետ իր ծրագրերն ավարտին է հասցնելու, թվում էր՝ լույսը դեռ չբացված Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի հրատապ նիստ կհրավիրեր, ստեղծված իրավիճակում մեր անելիքները կքննարկեր, սակայն մեկնել է Չեխիա։
Ընդ որում՝ դատելով տարածված կադրերից, Փաշինյանը Պրահա է մեկնել դստեր՝ Մարիամի հետ, ինչը նշանակում է «ժամանցային» այց է։
Բաց մի թողեք
Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը
Փաշինյանը նշել է, որ ուշքի գա, բայց ապարդյուն
Էջմիածնի նախկին քաղաքապետի սկեսրոջը կհրավիրեն ՀԿԿ