Նախ հիշենք, թե Սրբուհի Գալյանն ինչ պատմական ճշմարտություններ է ասել տարբեր ժամանակներում լրագրողների հետ ճեպազրույցների, ասուլիսների ընթացքում։ Ուղղակի պատմական բացահայտում էր, երբ իմացանք, որ նա կին է․ «Այո, ես կին եմ, շատ լավ մասնագետ եմ, և հետևաբար, իմ տեղում եմ»։
Հրապարակ թերթը գրել է․ Անկախ ամեն ինչից, հաստատման կարիք չկար, որ ինքը կին է, գոնե այդքանը հասկանում էինք․․․ Այսօրվա իր ասածը ևս շատ չի տարբերվում նախորդներից, երբ հայտարարում էր, որ ինքը կին է։ Օրվա ճեպազրույցը լրագրողների հետ էլի չստացվեց։
Նա ասաց․ «Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր տարօրինակ ու անհարգալից պահվածքին։ Եթե ինձ հրավիրում եք հարցազրույցի՝ բարի եղեք լսել այն, ինչ ասում եմ»։
Նախ հասկանանք, թե ինչ է նշանակում «մեմ»։ Այն հունարեն բառ է և նշանակում է «նմանություն»։ Մեմը նույն ԴՆԹ-ն է։ Լրագրողները Նիկոլ Փաշինյանի նմանությունն են տեսնում Սրբուհի Գայլանի և մյուս պաշտոնյաների մեջ։ Սա նույնն է՝ ոնց որ մեկին տեսնես ու նմանություն զգալով, ասես՝ դու էսինչի տղան կամ աղջի՞կն ես։ Այստեղ վիրավորվելու ի՞նչ կա, երբ Սրբուհի Գալյանը վիրավորվում ու կիսատ է թողնում ճեպազրույցը և հեռանում։ Դժվար չէ հասկանալ․ նրանք, ովքեր սերվել են Փաշինյանից, նրա մեմն են։ Նրանք վերարտադրում են այն , ինչ Փաշինյանինն է՝ նույն մշակույթը, կուլտուրան, քաղաքականությունը։ Այո, ընդունում եմ, որ մեմերը կարող են մուտացիայի ենթարկվել, միավորվել և առանձնանալ՝ ձևավորելով նոր մեմեր, բայց նրանց հաղորդավարը մեկն է։
Լավ գենի վերարտադրությունը լավ բան կարող է տալ, վատ գենի վերատադրությունը արդեն գիտության մեջ հայտնի է որպես վիրուսային մեմեր։ Լրագրողը մեղավոր չէ, որ երբ ՔՊ պաշտոնյա է տեսնում, նրա մեջ տեսնում է գլխավոր մեմին՝ իր նմանությամբ և չպետք է վիրավորվել, երբ նա համապատասխան վարքագիծ է դրսևորում։ Զավակը չպիտի վիրավորվի, երբ նմանվում է հորը, ու դա ուրիշները տեսնում են։
Բաց մի թողեք
Ստրկատիրական կարգեր ՔՊ-ում, Հակոբ Սիմիդյանը նախարարի պաշտոնից ազատվել է Փաշինյանին հակաճառելու համար
Պատկերասրահում պաշտոնյաների կանայք սուրճ խմող են աշխատում
Սաղմոսն ու սուտը