17/07/2025

Տաշիր պիցցայի մասնաճյուղերը փակող Տիգրան Պետրոսյանը հասավ իր երազանքին՝ նշանակվեց ՍԱՏՄ ղեկավար․ Լուսանկար

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել եւ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Պետրոսյանին նշանակել է պաշտոնին։ 

Հրապարակ թերթը գրել է․ Սրանով մի կարեւոր հարց է լուծել Փաշինյանը՝ ցույց է տվել, որ իր ապօրինի հրահանգները կատարողները պարգեւատրվելու են, խրախուսվելու են՝ անկախ նրանից արժանի են դրան, թե ոչ։

Մեծ եռանդով Տաշիր պիցցայի մասնաճյուղերը փակող Տիգրան Պետրոսյանը հասավ իր երազանքին՝ նշանակվեց ՍԱՏՄ ղեկավար։

Տաշիր պիցցաները փակեց՝ պաշտոնը ստացավ