«Վերջին շրջանում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտնվել է ինչպես մասնագիտական, այնպես էլ քաղաքական փոթորկի կենտրոնում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Նանուշյանը կապ ունի նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ, որի համար երբեմն ապահովում է տեղեկության հնարավոր արտահոսքեր:
Ինչպես հայտնի է, Արսեն Թորոսյանը եւ գործող նախարար Անահիտ Ավանեսյանը ոխերիմ կուսակիցներ են, եւ Թորոսյանն առիթը բաց չի թողնում Ավանեսյանի բացերը վարչապետին ներկայացնելու համար:
Միաժամանակ հիշեցնենք, որ հրապարակվել են մեղադրանքներ, թե փոխնախարարը փորձել է որդուն ազատել զինվորական ծառայությունից՝ ծառայողական դիրքը ենթադրաբար օգտագործելով անձնական նպատակներով։ Սա անարդարության զգացում է առաջացնում, քանի որ Փաշինյանն ասում է՝ բոլորն օրենքի առջեւ հավասար են. բայց փոխնախարարի որդին արտոնյալ է, չի ծառայում:
Ի հավելումն ներքին քաղաքական այս գերլարվածության՝ առողջապահական ոլորտում շարունակվում են լուրջ խնդիրները՝ դեղորայքի եւ սարքավորումների պակաս, կադրերի արտահոսք, թափանցիկության նվազում։
Նանուշյանի շուրջ ձեւավորված իրավիճակը կարող է լրջորեն ազդել ինչպես նրա պաշտոնավարման վրա, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ առողջապահական համակարգի վրա հանրային վստահության առումով»։






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7