Քարոզչություն անելու, իր մեղքերն ուրիշների վրա բարդելու, ուղեղներ լվանալու ոչ մի առիթ պետության ղեկավարը բաց չի թողնում: Նա շնչակտուր մի դահլիճից մյուսն է վազում` կնոջ հետ, բանախոսություններ է կարդում, օրական տասնյակ ստատուսներ ու տեսահոլովակներ է տեղադրում իր էջում:
Հրապարակ թերթը գրել է․ Իշխանական գործարարների նախաձեռնություններին է մասնակցում` ինչ-որ մոլի բացումից մինչեւ ծնունդ ու հարսանիք: Պատանիների ճամբար է այցելում` խարույկի շուրջ զրուցելու, սպորտային միջոցառման մրցանակաբաշխություն է անում:
Զուգահեռաբար, ամեն շաբաթ կառավարության նիստերի ժամանակ է ելույթ ունենում, Ազգային ժողովում մի քանի ժամանոց հարցուպատասխանի է մասնակցում: Խոսում է, խոսում է, խոսում է… հայհոյանք ու սուտ, լավ կյանքի ու խաղաղության խոստումներ շռայլելով, մարդկանց թիրախավորելով, անմեղության կանխավարկած ու Սահմանադրություն խախտելով:
Ինչքան խոսքը շատ է, այնքան շատ են սխալներն ու վրիպումները. լեզվական, մտքի, իրավական, բարոյական: Երբեմն մոռանում է, թե նախկինում ինչ է ասել, եւ ճիշտ հակառակն է ասում: Երբեմն այնքան է ոգեւորվում, որ իրեն թվում է, թե առնվազն Աստված է` կարող է ճակատագրեր տնօրինել, իր իրավասությունների սահմաններից դուրս գալ եւ անպատիժ մնալ:
Բայց ամենահավանականն այն է, որ նա արդեն վա-բանկ է գնում` մի մարդու նման, որը շատ լավ հասկանում է, որ այլեւս այնքան է օրենք ու Սահմանադրություն խախտել, որ իր միակ փրկությունը բռնապետ դառնալն է եւ ամեն գնով իշխանություն պահելը:
Որի հույսը մարդկանց ինքնապաշտպանության եւ վախի բնական զգացումներն են, որ ինչ-որ պահից մարդիկ կդադարեն պայքարել եւ կհաշտվեն բռնապետության մեջ ապրելու մտքի հետ:
Բայց դեռ հարց է` մարդկանց մոտ ի՞նչը կգերակշռի` վա՞խը, թե զայրո՞ւյթը:
Բաց մի թողեք
Վրացական կողմը մերժել է Պապոյանի խնդրանքը
Հայաստանը երբ դուրս կգա ՀԱՊԿ-ից
Մոտեցումները կարող են տարբեր լինել, եթե խոսում ենք ամերիկյան խաղերի մասին. Բադալյան