02/12/2025

Վահե Ղազարյանի աներձագը՝ Արա Մելիքսեթյանը դարձել է Իջևան ԲԿ տնօրեն․ Լուսանկար

Իջևան բժշկական կենտրոնից մեզ պատմեցին, որ երկու օր առաջ Իջևան ԲԿ-ի տնօրեն է նշանակվել ՆԳՆ նախկին նախարար Վահե Ղազարյանի աներձագը՝ Արա Մելիքսեթյանը:

Մեր տեղեկություններով՝ վերջինս երկար տարիներ աշխատել է Երևանի Մխիթար Հերացու անվան թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում, սակայն վերջին շրջանում որոշել է վերադառնալ ծննդավայր ու աշխատանքի անցնել այնտեղ:

Նկատենք, որ Իջևան ԲԿ-ում տնօրենի նախորդ մրցույթը տեղի է ունեցել 2019 թվականին՝ մեծ սկանդալով:

Մրցույթի համար պայքարում էր մի քանի բժիշկ և բժշկական կենտրոնի մթնոլորտը վերածվել էր քաոսի: Մեր աղբյուրի խոսքով այժմ կոլեկտիվը շատ հանգիստ է վերաբերվել Մելիքսեթյանի նշանակմանը և հեշտությամբ հրաժեշտ տվել ԲԿ-ի նախկին տնօրեն Էդուարդ Գրիգորյանին:

Վահե Ղազարյանի աներձագը Իջևան ԲԿ-ի տնօրեն