«Հուլիսի 18-ից ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը, մեր տեղեկություններով, մոտ 5.2 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում։
«Հրապարակ» թերթը գրում է. Ռոմանոս Պետրոսյանին բարձր աշխատավարձ վճարելու պարտավորությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ դրվել է ՀԷՑ-ի սեփականատիրոջ` Սամվել Կարապետյանի ուսերին։
Համեմատության համար հիշենք, որ Պետական վերահսկողական ծառայության՝ ՊՎԾ պետի պաշտոնում, Ռոմանոսը ստանում էր 790 հազար դրամ աշխատավարձ, ՀԷՑ մտնելուց առաջ նա հայտարարեց, թե` հանուն Հայաստանի հանրապետության է գնում ՀԷՑ, իբր այն առողջացնելու նպատակով եւ բոլորը մտածեցին, որ դա անշահախնդիր աշխատանք է լինելու` հանուն պետության:
Իրականում ամեն օր ավելի ենք համոզվում, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես ՀԷՑ-ը իր սեփականատիրոջից խլելու մտադրություն ուներ, իսկ Ռոմանոս Պետրոսյանն էլ` թվանոց աշխատավարձ ստանալու ցանկություն:
Հսկա կառույցը ընտրություններից առաջ արագորեն ՔՊ-ականացվում է: Իշխանությունը որոշել է Սամվել Կարապետյանին բանտու պահել, նրա հաշվին մեծ խումբ ՔՊ-ականների բարձր վարձատրվող աշխատանքով ապահովել եւ ՀԷՑ-ի մոտ 7000 աշխատակիցների ներուժը իշխանության օգտին օգտագործել։

Բաց մի թողեք
ՔՊ-ն ամբողջությամբ մխրճվել է նախընտրական օրակարգի մեջ
Հռիփսիմե Հունանյանին փոխարինող չեն ընտրել
Կլքի՞ արդյոք ՔՊ-ն