02/12/2025

Ուկրաինան և Ռուսաստանը ազդանշաններ են ուղարկում, որ պատրաստ են շարունակել պատերազմը. Ֆիդան

Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց ազդանշաններ են ուղարկում, որ պատրաստ են շարունակել պատերազմը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:

Ֆիդանի խոսքով՝ ուկրաինական հակամարտությունում օդային հարձակումների հետ կապված իրավիճակի սրումը վկայում է այն մասին, որ կողմերը միմյանց ազդանշաններ են ուղարկում, որ պատրաստվում են շարունակել պատերազմը:

«Սա տարածված դիրքորոշում է ռազմավարություններում։ Եթե կողմերից մեկը գնա զիջումների, մյուսն ավելի վճռական կգործի։ Նման կերպարից խուսափելու համար երկու կողմերն էլ՝ ինչպես Ուկրաինական, այնպես էլ եվրոպական, այնպես էլ ռուսական, առավելագույնս մեծացնում են ռազմական ջանքերը»,- հավելել է նախարարը։