Մեր ունեցած տեղեկություններով, վերջին շրջանում Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առանձնահատուկ ինտենսիվ կուսակցական աշխատանքներով է զբաղված հատկապես մարզերում. այսպես կոչված՝ ինվենտարիզացիա են իրականացնում, իրենց մարդկային ռեսուրսներն են ի մի բերում, գրասենյակներն են թարմացնում կամ նորերն են բացում, ակտիվ հանդիպումներ են ունենում բնակչության հետ, տրամադրություններ են շոշափում:
«Փաստ» օրաթերթը գրում է. աղբյուրների փոխանցմամբ, այս ողջ «աժիոտաժը» նախընտրական տրամաբանության շրջանակներում է: Այսինքն, Մարուքյանը նախապատրաստվում է առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին: Մեզ, ցավոք, չհաջողվեց ճշտել, թե ինչ նախնական տրամադրություններ կան կուսակցությունում՝ առանձի՞ն մասնակցել ընտրություններին, թե՞ մեծ դաշինքով, ինչի մասին, ի դեպ, վերջերս Էդմոն Մարուքյանը ոչ մեկ անգամ ակնարկել է…






Բաց մի թողեք
Ինչ-որ բան են հանրությունից թաքցնում
ՔԿ-ում հոգեւորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել
Վաղարշապատի ղեկավարի ընտրությունը՝ ընտրակաշառքների ֆոնին. ամեն ինչ նույնն է