Պարզվում է՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանը հույս է ունեցել, որ իր լռությունը Նիկոլ Փաշինյանը կգնահատի:
«Հրապարակ» թերթը գրում է․ Սակայն մի քանի օր առաջ Վճռաբեկ դատարանը անփոփոխ թողեց նրա դատավճիռը, եւ հայտնի դարձավ, որ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։
Նա դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման եւ մեղադրվում է սխալ հրաման տալու համար։ Ըստ մեղադրանքի, նրա գործողությունների հետեւանքով է Ցորի զորամասի 20 զինվոր հայտնվել են հակառակորդի թիրախում ու սպանվել, իսկ զորամասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Վճռաբեկի որոշումից հետո Ջալալը «նեղ կռուգում» չի թաքցրել իր նեղվածությունը՝ ակնարկելով, որ եթե իր լռությունը չգնահատեցին, ապա թող պատրաստ լինեն` եթե ոչ հրապարակային, ապա արտահոսքերի տեսքով որոշ գաղտնիքների հրապարակմանը:






Բաց մի թողեք
Վեհափառի դեմ այս շարժումը Սյունիքը հանձնելու գործընթացին նախորդող քա՞յլ է
Ոստիկանությունը ճիշտ կաներ, եթե այդպես բերանները փակելով եկեղեցուց դուրս բերեր կեղծ հոգևորականներին․ Հայկ Դորունց
Իջևանում հասարակական տրանսպորտ չի գործում գյուղերի ու մարզկենտրոնի միջև