«Ինչպես միշտ, ապօրինի եւ ոչ մարդկային քայլ է՝ հերթական սրիկայությունն է»:
«Հրապարակի» հետ զրույցում անհետ կորածների հարազատների ձերբակալությունը մեկնաբանեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության խմբապետ Վազգեն Սիսլյանը։ Նա կարծում է, որ եթե ժողովուրդը չսթափվի, ու եթե այսպես շարունակվի, դեռ շատ նոր երեւույթների ականատես կլինենք։
«Բեմադրիչներն իրենք են, չգիտեմ՝ ինչ կբեմադրեն այս անգամ»,- ասաց զրուցակիցս։ Ինչ վերաբերում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին պարգեւատրելուն՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար, ասաց, որ նրանք, բացի ՔՊ-ական լինելուց, այլ արժեք չեն տեսնում։
«Ո՛չ մեդալի հասկացողություն ունեն, ո՛չ էլ ուրիշ բանի, քանի որ իրենք այդ գաղափարներից, այդ բարոյականությունից շատ հեռու են։ Ազգի գաղափարից, հայրենիքի գաղափարից, ազատագրական պայքարի գաղափարից շատ հեռու են»,- նկատեց ԱՍԱԼԱ-ի մարտիկը։ Հայ մարդը, հայ քաղաքացին եթե որոշի տեր կանգնել իր հայրենիքին, ապա ամեն ինչ հնարավոր է, սակայն ժողովրդի մեծամասնությունն անտարբեր է՝ կարծում է Սիսլյանը եւ հավելում․
«Զոմբիացած վիճակում են մարդիկ ե՛ւ հայրենիքում, ե՛ւ սփյուռքում: Մի ֆորմուլա կգտնվի երեւի՝ սրան հեռացնելու։ Եթե լավատես չլինենք, չենք պայքարի։ Լավատես ենք ապագայի համար, ոչ թե իրենց առաջարկած ապագայի, այլ՝ մեր իմացած։ Իրենց առաջարկած ապագայում ապագա չկա»։ Ինչ վերաբերում է իշխանություն-եկեղեցի հակամարտությանը, ապա դա թուրքերի հետ պայմանավորված հերթական քայլն է՝ ժողովրդի մեջքը կոտրելու համար։ «Անձնավորում են Վեհափառով եւ այլն, բայց չեմ կարծում, թե դա է հիմնական խնդիրը, ավելի խորն է խնդիրը։ Չեմ կարծում՝ հաջողեն, ամեն դեպքում, հուսով եմ, ու պայքարում ենք, որ դա չլինի»,- եզրափակեց Վազգեն Սիսլյանը։







Բաց մի թողեք
ԵՊՀ-ի դեմ տասը դատական հայց է ներկայացվել
Պապոյանը մեծ-մեծ խոսում է, Չինարիում կառալյոկը չեն կարողանում իրացնել, փոխում են կարտոֆիլի հետ
Գրիգոր Մինասյանն ու Կարեն Անդրեասյանը սխալ են արել, ինչը փաստագրվել է ՄԻԵԴ որոշումներով