13/11/2025

Ոստիկաններ են հեռացվել աշխատանքից

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Քննության առնված նյութերը մասնավորապես վերաբերել են ծառայության ընթացքում կարգապահական կոպիտ խախտումներին։

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը վերլուծելով փաստական հանգամանքները՝ որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության չորս ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ մեկ ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը: