Իշխանությունը քաղաքական հակառակորդների դեմ պայքարի ոչ մի ձեւից չի խորշում:
Հրապարակ թերթը գրել է․ Ձերբակալություններ, ընդդիմախոսներին վարկաբեկող հրապարակումներ, մանր-մունր վատություններ, օրինակ` մեքենաները տուգանային հրապարակ տանել, ուղեկցողներին ասֆալտին փռել, զենք փնտրել եւ այլն:
Քանի որ «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը սկսել է մարզային այցելություններ կատարել, եւ նրան մարզերում բավականին լավ են ընդունում, իշխանությունը որոշել է ամեն գնով փչացնել այդ այցերը:
Նախօրոք պարզում են, թե որ մարզ, որ գյուղ է պատրաստվում գնալ Կարապետյանը, եւ տեղի ՔՊ-ականներին ուղարկում են տնետուն: Նրանք բնակիչներին հատ-հատ զգուշացնում են` եթե դուրս գաք, մասնակցեք Նարեկի հետ հանդիպմանը, լուրջ խնդիրներ կունենաք:
Նպաստը կկտրենք, աշխատանքից կհանենք, երբեմն էլ անորոշ են ասում` «կփոշմանեք»: Դատելով «Մեր ձեւով» շարժման հրապարակած տեսանյութերից, մարդիկ սկսել են ավելի քիչ վախենալ այս սպառնալիքներից:






Բաց մի թողեք
Ինչ-որ բան են հանրությունից թաքցնում
ՔԿ-ում հոգեւորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել
Վաղարշապատի ղեկավարի ընտրությունը՝ ընտրակաշառքների ֆոնին. ամեն ինչ նույնն է