ՔՊ վարչության արդյունքները շարունակում են քննարկվել իշխող թիմում, ասում են՝ երդվյալ ՔՊ-ականները հատկապես ծանր են տարել Արմեն Խաչատրյանի հաղթանակը, նոր վարչության անդամ դառնալը։
Հրապարակ թերթը գրել է․ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին երկար ժամանակ ոստիկանության բարձր պաշտոններ է զբաղեցրել, այլ կերպ ասած՝ նախկին կրոնափոխներից է, բայց, փաստորեն, այսօր դառնում է ՔՊ ղեկավար կազմի ներկայացուցիչ։
Մեզ պատմեցին, որ այդ փաստը հատկապես ցավագին են ընդունել մարզի ՔՊ-ականները, Մարինա Ղազարյանը, Դավիթ Դանիելյանը եւ այլք, անգամ մեղմորեն Խաչատրյանին զգուշացրել են, որ մարզի վերաբերյալ կարեւոր որոշումներ ընդունելուց առաջ ոչ թե իր կարծիքն է որոշիչ դառնալու, այլ՝ բոլոր կուսակցականների։
Ի դեպ, օրերս տեղի է ունեցել Խաչատրյանի դստեր հարսանիքը, որին մասնակցել է իշխանական էլիտան։






Բաց մի թողեք
Ադրբեջանցիները կանգնեցրել են մեքենան, ասացին՝ Շուշիում պետք է ծննդաբերես․ Արցախում ծնված վերջին հայի պատմությունը. Լուսանկարներ
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար