Տեղեկացանք, որ Միջազգային արբիտրաժային դատարանը վարույթ է ընդունել «Ամուլսարի գործը»:
«Հրապարակ» թերթը գրում է․ Դեռեւս 2023 թվականին Amulsar Investor Ventures LLC-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացվել էր հայց։
Հայցվորներն ամերիկյան ներդրողներն էին, որոնք այժմ միավորվել են եւ համատեղ հայց ներկայացրել` մի իրավաբանական ընկերության միջոցով:
Գործը վարույթ ընդունելու համար հիմք է հանդիսացել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ գործող Ներդրումների փոխադարձ պաշտպանության եւ քաջալերման պայմանագիրը։
Արբիտրաժային ատյանը նախագահում է Ջանեթ Վոքերը։ Հայկական կողմից որպես պատասխանող կողմ հանդես են գալու Կարեն Անդրեասյանը՝ միջազգային իրավական ատյաններում ՀՀ ներկայացուցիչը, նրա տեղակալ Արտյոմ Սուջյանը, նույն գրասենյակի ներկայացուցիչներ Մերուժան Հայկյանցն ու Աննա Շահնազարյանը։






Բաց մի թողեք
Բազմավաստակ ուսուչուհին կամավոր ատեստացիայից չորս անգամ կտրվել է
Դեղձավան գյուղում 50 հեկտար հողատարածքը մնացել է փշալարերի մյուս կողմում
Սահմանամերձ գյուղերում ամառանոցներ են սարքում․ Լուսանկար