Երբ շարունակ «լապշաներ» են կախում ՀՀ քաղաքացիների «ականջներից», թե մենք զօրուգիշեր զբաղված ենք Բաքվում գտնվող գերիների հարցով, ամեն ինչ անում ենք նրանց համար, բայց ի՞նչ անենք՝ չի ստացվում, չհավատաք այդ ստերին։
Հրապարակ թերթը գրել է․ Ոչինչ չեն անում, ոչ մի տեղ այդ հարցը չեն բարձրացնում, եթե անգամ կեսբերան մի տեղ խոսում են, ապա ընդամենը «լապշա կախելու» համար, որ հասարակությանը խաբեն, թե զբաղվում են։
Իրականում դեռ 2020-ից հետո մի քանի անգամ սահմանախախտ եւ հանցագործ ադրբեջանցիներին հանձնեցին Ադրբեջանին, մի անգամ նույնիսկ հայտարարեցին, թե «դա բարի կամքի դրսեւորում» էր, եւ փակեցին գերիների հետ փոխանակման հնարավորությունը։
Երեւի ինչպես «բարի կամքի դրսեւորում» էր Հայաստանի տարածքից՝ առանց քարտեզների ու ճշգրտման հող հանձնելը, Արցախը, Գորիս-Կապան ճանապարհը զիջելը, վիճարկման ոչ ենթակա մաքուր հայաստանյան տարածքների (Ջերմուկ, Սեւ լիճ․․․) թեման չբարձրացնելը։ Չգիտեսինչու, դիմացի կողմը այս տարիներին ոչ մի անգամ «բարի կամք» չդրսեւորեց։
Ավելին՝ մեր աչքի առաջ խոշտանգում է մեր հերոսներին, հայրենիքին ծառայած, նրա համար կռված անձանց։ Իսկ գերիների մասին ՀՀ իշխանությունը վախենում է անգամ խոսել, քանի որ դա «կարող է վտանգել խաղաղության փաստաթղթի ստորագրումը»։
Նույնիսկ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը եկան համաձայնության եւ դարավոր թշնամանքը հաղթահարելուն ուղղված քայլեր են անում, գերիներ ու պատանդներ փոխանակում, իսկ մեր վայ-վարչապետն աշխարհով մեկ պտտվում է, ամեն տեղ Ալիեւի կողքը նստում, հետը զրուցում, սուրճ խմում, բայց գեթ մեկ գերի չի կարողանում հետ բերել։
Չի կարողանում անգամ ստիպել, որ ինչ-որ պայմանավորվածություններ պահի իր «կիրթ գործընկերը», իր եւ Հայաստանի հասցեին չվայրահաչի ու վայրի ախորժակը մի քիչ սահմանափակի։






Բաց մի թողեք
Ադրբեջանցիները կանգնեցրել են մեքենան, ասացին՝ Շուշիում պետք է ծննդաբերես․ Արցախում ծնված վերջին հայի պատմությունը. Լուսանկարներ
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար