«Հոկտեմբերի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։
«Հրապարակ» թերթը գրում է. Տեղեկություններ տարածվեցին, որ մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցները։
Կրակել են ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի տան մոտ, եւ ձերբակալվածների մեջ էր նաեւ նրա որդին:
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել` խուլիգանության հատկանիշներով, 10 անձ ձերբակալվել է։
Իրավապահ համակարգի մեր աղբյուրը, սակայն, պատմում է, որ տեղի ունեցածը ո՛չ վիճաբանություն է, ո՛չ էլ ծեծկռտուք, պարզապես կերուխումից հետո նախկին պատգամավորի որդին եւ նրա ընկերներն այնքան են խմած եղել, որ որոշել են զվարճանալ կրակելով։
Խմիչքի ազդեցության տակ օդ են կրակել եւ հայտնվել ձերբակալվածների պահման վայրում։
Ձերբակալության ժամկետը կլրանա այսօր:






Բաց մի թողեք
Դիլիջանի ՔՊ-ական արու քաղաքապետը ծիծաղելի գներով հողեր է օտարում. Լուսանկար
Կամաց – կամաց ճշմարտությունը խոստովանում է
Քանդելու ձևը գտել է