ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, բառի բուն իմաստով՝ քաոս է։ Օրերս «Արթիկ» ՔԿՀ-ում բունտ էր։ Քրեական ենթամշակույթ կրող 3 դատապարտյալի տեղափոխել էին այլ ՔԿՀ-ներ, որից հետո կալանավորներն անհնազանդության էին դիմել։
«Հրապարակ» թերթը գրում է․ ՔԿԾ-ն պարզաբանում տարածեց, որ «Արթիկ» ՔԿՀ-ում քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների եւ կահույքի դուրսբերման աշխատանքները ազատազրկվածների մոտ առաջացրել են դժգոհություններ։ Տեղեկացանք, որ պաշտոնանկ է արվել ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Լեւոն Հովհաննիսյանը։ Նա 2024 թ. մայիսին էր նշանակվել։
Սակայն Սրբուհի Գալյանի ընկերուհին՝ ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը, կրքերը հանդարտեցնելու համար պաշտոնանկ է արել նրան։ Որոշ տեղեկություններով, նոր պետ է նշանակվելու՝ «Սեւան» ՔԿՀ-ի պետ Արտակ Ղազարյանը։






Բաց մի թողեք
Բազմավաստակ ուսուչուհին կամավոր ատեստացիայից չորս անգամ կտրվել է
Դեղձավան գյուղում 50 հեկտար հողատարածքը մնացել է փշալարերի մյուս կողմում
Սահմանամերձ գյուղերում ամառանոցներ են սարքում․ Լուսանկար