Նալբանդյան-Աբովյան-Արամի փողոցների միջնամասի կառուցապատող՝ 75-ամյա սիրիահայ գործարար Ավետիս Կարագուլյանը հիվանդանոցում է՝ կոմայի մեջ, ծանր վիճակում:
«Հրապարակ» թերթը գրում է․ Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ, վերջերս մի քանի ստենտավորում է տարել:
«Ավո ՖՄՀ»-ի սեփականատերը մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում, թերեւս դատական պրոցեսներն էլ ազդել են առողջական վիճակի վրա:
Նրա հետ դատական վեճ ունեցող «Օլիմպ» խանութի սեփականատիրոջ շահերը ներկայացնող Տիգրան Հայրապետյանը մեզ ասաց, որ Կարագուլյանը վերջերս 680 միլիոն դրամ է վճարել 6-7 տուժողի։
Կարագուլյանի պաշտպան Գրիգոր Չապանյանն էլ հաստատեց մեր տեղեկությունը, որ իր պաշտպանյալն այժմ հիվանդանոցում է, սակայն մանրամասներ չհայտնեց․ «Որեւէ տվյալ չեմ կարող հայտնել, բժշկական գաղտնիք է»։







Բաց մի թողեք
ԵՊՀ-ի դեմ տասը դատական հայց է ներկայացվել
Պապոյանը մեծ-մեծ խոսում է, Չինարիում կառալյոկը չեն կարողանում իրացնել, փոխում են կարտոֆիլի հետ
Գրիգոր Մինասյանն ու Կարեն Անդրեասյանը սխալ են արել, ինչը փաստագրվել է ՄԻԵԴ որոշումներով